Վերջերս զուտ զբոսաշրջության նպատակով եվրոպական ուղևորությանս ընթացքում ակամայից ծնված այս ակնարկը յուրովի հայացք է արևելաեվրոպական երկրների վրա սոցիալիզմի թողած հետքին, և մտորումների ու զուգահեռներ անցկացնելու առիթ է տվել:
«Ես տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական այս երկու խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»,- անցյալ շաբաթ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր և 2013-ի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու Վարդան Օսկանյանը քաղաքական հայտարարություններ անելու, իշխանությանը քննադատելու և հանրության հետ իր մտքերով անկեղծանալու լավագույն հարթակն ընտրել է Facebook սոցիալական ցանցի տիրույթը, որտեղ պաշտոնաթող դիվանագետը ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում` այս ամենը վերածելով քաղաքական «բլոկբասթերի»:
Չգիտես, թե ինչ անվանես այն տարածքը, որով անցնում ես մինչև Աղթամար կղզի հասնելը. ուղղակի Թուրքիա ասելը հայերիս համար հոգեբանորեն շատ դժվար է, սխալ է նաև Արևմտյան Հայաստան անվանելը, քանի որ ճանապարհի զգալի մասը նախկին պատմական Կարսի նահանգով է անցնում, որը ոչ մի կերպ Արևմտյան Հայաստան չէ:
Վերջին օրերին արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցում, փաստացիորեն, ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը, որն ավելի շատ բաժակաճառ է հիշեցնում, քան իրագործելի ծրագիր:
Հունգարա-ադրբեջանական գործարքի մասին շատ է գրվել, թմբկահարվել է համարյա ողջ աշխարհով մեկ: Այդ թմբկահարումից տուժե՞լ են արդյոք Ադրբեջան կոչված պետության ղեկավարի հեղինակությունը, միջազգային վարկանիշը։
«Գորիլլա։ Մարդանման կապիկների ընտանիքի ամենախոշոր կապիկը։ Հասուն արուի հասակը մինչև 175 սմ է, ձեռքերի բացվածքը` 260 սմ, քաշը` 135-180 կգ։ ՈՒղեղի տուփի ծավալը 500-600 խսմ է, ուղեղը կազմությամբ մոտ է մարդու ուղեղին։
Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում:
Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է...